Կարևոր իրադարձություններ

Ապօրինի որսի լուսանկարների հետքերով

06 Ապրիլ, 2019 21:07
Ապօրինի որսի լուսանկարների հետքերով

Ապրիլի 4-ին ոստիկանության Տաշիրի բաժնում նյութեր էին նախապատրաստվել սոցիալական ցանցում մի օգտատիրոջ հրապարակած լուսանկարների վերաբերյալ։ 2018թ. փետրվարին օգտատերը համացանց էր բեռնել իր ձեռքերում տափաստանային ճուռակ թռչունով լուսանկար, ինչի որսը թույլատրված չէ: Բացի այդ, 2014 թ. այդ անձի հրապարակված լուսանկարներից մեկում քարակզաքիս էր երեւում, որը նույնպես որսատեսակ չէ եւ նրա որսի համար թույլտվություն սահմանված չէ: Նույն օգտատիրոջ բաց համացանցային տիրույթում առկա էին նաեւ ճքճքան մրտիմի, սպանված աղվեսների, գայլերի, ձկնատեսակների լուսանկարներ:

Ապրիլի 5-ին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ օգտատերը Նորաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Խ․-ն է, որը հրավիրվել է բաժին, տվել համապատասխան բացատրություն, որ հանգուցյալ պապին պատկանող մեկփողանի որսորդական հրացանով կատարել է որս։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմեն Խ․-ն ոստիկաններին է ներկայացրել «ԻԺ» տեսակի մեկփողանի ողորկափող հրացանը։

Հրացանը փաթեթավորվել եւ կնիքվել է։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին