Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին կամավոր զինամթերք է հանձնել

06 Ապրիլ, 2019 20:09
Քաղաքացին կամավոր զինամթերք է հանձնել

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ու Վայոց ձորի մարզային ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 5-ին, ժամը 19-ին Հարություն Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ծխագլանակ, ինքնաշեն նռնակ՝ առանց պայթուցիչի, 90 հատ 5.45 մմ տ/չ եւ 71 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ նշված զենք-զինամթերքը գտել է նույն օրը ժամը 17-ի սահմաններում, իրենց տան նկուղից՝ շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում:

Զինամթերքը նա ձեռք է բերել 1994թ. մարտին մարտական գործողությունների ժամանակ, ԼՂՀ Մատաղիսի շրջանում՝ թշնամու դիրքերից:

Նշանակվել են փորձաքննություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին