Կարևոր իրադարձություններ

Ողջունելի է ՀՀ վարչապետի մոտեցումը սոցիալական ցանցերի՝ ՀՀ անվտանգությանը սպառնացող ֆեյքերի դեմ

06 Ապրիլ, 2019 19:18
Հեղինակ՝ Արթուր Եղիազարյան
Ողջունելի է ՀՀ վարչապետի մոտեցումը սոցիալական ցանցերի՝ ՀՀ անվտանգությանը սպառնացող ֆեյքերի դեմ

Ողջունելի է ՀՀ վարչապետի մոտեցումը սոցիալական ցանցերի՝ ՀՀ անվտանգությանը սպառնացող ֆեյքերի դեմ։ Հիշեցնեմ միայն, որ երևույթը նոր չի ծնունդ առել, բազմաթիվ օրինակներ կան նախորդ տասնամյակում էլ, որ ֆեյք պրոֆիլներով ու բազմաթիվ էլեկտրոնային լրատվամիջոցներով ու թերթերով ֆեյք լուրեր էին տարածվում օրինակ՝ արցախցիների, ՀՅԴ-ի, հայոց բանակի, ինչպես նաև՝ պետական համակարգի նկատմամբ, դեմոնիզացնելով այն ու կաթիլ-կաթիլ մարդկանց տրամադրելով այդ ամենի դեմ։ Նախկինում ներդրված ու արդեն արմատավորված երևույթը, ցավոք սրտի՝ հիմա էլ կա։ Ինչպես ասում են՝ բումերանգի էֆեկտ։ Բայց այս ամենը լավ տեղ չի տանելու, պետք է իրականության խեղման, ապատեղեկատվության, ստի ու կեղծիքի քարոզի դեմն առնել։ Բայց հուսամ, որ այդ պայքարը ձեռնածության (մանիպուլացիայի) չի վերածվի և չի դառնա գործիք՝ լռեցնելու այլախոհությունը, առողջ կամ փաստարկված քննադատական խոսքը՝ ստվերելով խոսքի ազատությունը և ծառայեցվի որևէ անձի կամ խմբի շահերի սպասարկմանը։

Իսկ այժմ խոսքս ուղղեմ արդարադատության համակարգին, իրավապահ մարմիններին և վիճակագրական ծառայությանը։
«Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը երեկ ԱԺ ամբիոնից, որպես հայ տրանսգենդեր անձանց («հայ տրանսգենդեր անձ»-ը չգիտեմ ինչ է, երևի նկատի ուներ «Հայաստանի, Հայաստանաբնակ տրանսգենդեր անձ», այլապես խտրականություն է դրվում հայաստանաբնակ այլ էթնոսներին պատկանող անձան նկատմամբ ;) ), հնչեցրեց. «ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, իրավական, առողջապահական, տնտեսական և արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի և խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը (էլի եմ կրկնում՝ «հայ տրանսգենդեր անձ»-ը չգիտեմ ինչ է, երևի նկատի ուներ «Հայաստանի, Հայաստանաբնակ տրանսգենդեր անձ», այլապես խտրականություն է դրվում հայաստանաբնակ այլ էթնոսներին պատկանող անձան նկատմամբ ;) )»։
Համաձայն ՀՀ օրենսդրության, խնդրում եմ, համաձայն այդ հայտարարության մեջ նշված բռնության ամեն տեսակն՝ առանձին, հրապարակային տեղեկացնել, թե ՀՀ-ում որ թվականներին են տեղի ունեցել, քանի դեպք է արձանագրվել ու հանցագործության թվարկված տեսակները՝ տեղի են ունեցել հե՛նց այդ անձանց տրանսգենդեր լինելու պատճառով։ Բացի դա, հաշվի առնելով այդ համայնքին պատկանող անձանց թիվը՝ համեմատել այդ բնույթի հանցագործությունների հետ՝ ոչ տրանսգենդեր անձանց նկատմամբ և տարբերությունը ներկայացնել ոչ միայն թվով, այլ նաև՝ տոկոսային հարաբերակցությամբ։ Արտագաղթը կարող եք չներկայացնել, դա կարծում եմ անհամեմատելի թիվ է, բացի դա, տարիներ առաջ, շատ ոչ տրանսգենդեր անձիք էլ էին արտագաղթելիս որոշ երկրներում մանիպուլյացիայի դիմում՝ տրանսգենդեր ներկայանում՝ կացության կարգավիճակ ստանալու համար, հետևաբար՝ իրական ու ճիշտ պատկեր այդ դաշտում կարծում եմ հնարավոր չի ստանալ։
Իր հայտարարության մեջ կան նշված հանցագործության շատ վայրագ տեսակներ, օրինակ՝ «այրված, ողջակիզված»։
Կխնդրեի հրապարակեիք՝ երբևէ նման դաժան սպանություն ՀՀ-ում եղե՞լ է՝ այդ անձանց, զոհի տրանսդգենդեր լինելու պատճառով։ Եթե եղել է՝ խնդրում եմ հրապարակեք, եթե ոչ՝ իր այդ հայտարարությունն ընդունեք որպես հայտարարություն հանցագործության մասին։ Չապացուցվելու, կամ շատ բացառիկ ու մասնավոր դեպք լինելու պարագայում, որը չի բնորոշում Հայաստանի ողջ ժողովրդի մեջ նման հակումների առկայությունը, պատասխանատվության ենթարկել նման զրպարտանքներ տարածելու համար։ 
ԱԱԾ-ն էլ, Հայաստանի ողջ ժողովրդին նման եղկելի արարքի արարքի մեջ Հայաստանի բարձրագույն՝ ՀՀ ԱԺ ամբիոնից նման հայտարարությամբ մեղադրելու համար, պետք է իր ուշադրության տակ վերցնի նման ֆեյք-«լուրեր» տարածողներին, քանի որ սա ազգային անվտանգության հարց է ոչ միայն պետության ներսում, այլև՝ արտերկրում կարող է ձևավորել բացասական վերաբերմունք ու գործողություններ՝ մեր պետականության հանդեպ՝ վնասելով հայոց պետականությանն ու նրա համբավին։
Հիշեցնեմ մի օրինակով, որ նման զազրելի ոճիրներն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ հարիր չեն հայի մտակեցվածքին (մենթալիտետին)։ Բացառիկ հեգեկան հիվանդ անձի մասնավոր դեպք լինելը չպետք է խաթարի մեր ընդհանրական կերպարը։ Եթե հիշում եք՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, թշնամի ադրբեջանցին կտրել էր մեր զինվորներից մեկի գլուխը, որի համար իր Չարի Ապաստան պետության կողմից խրախուսվեց, պարգևատրվեց։ Բացի դա, այդ մարդակեր հրեշը կտրված գլուխը շրջում էր ադրբեջանական բնակավայրերով, որտեղ ուրախ-ուրախ տռճիկ էին տալիս «խաղաղ բնակիչները»՝ կին-տղամարդ, ծեր ու մանուկ։ Հիմա պատկերացրեք, որ հայկական ծագումով որևէ խելապակաս (դրան հայ անվանելը դժվար է) նման արարք կատարեր. միթե՞ հայկական իշխանությունը կխրախուսեր, մի՞թե հայ բնակչությունը չէր պախարակի ու քարկոծի նման անձին։
Ահա՛ մեր մենթալիտետը, ահա՛ հայի ու թուրքի առարկայական տարբերություններից մեկը։ Թուրքի, որի հետ, հատկապես այս պատերազմական շրջանում, ոմանք կոչ են անում խաղաղություն հաստատել։ Կեղծ և այլ աղբյուրներից ծնունդ առած կոչեր։ Մենք իրական խաղաղության հասնելու գինը և ձևը գիտենք։ Ինչևէ, սա այլ թեմա է, ավելի չգրեմ։

Հ.Գ. Ապահովության համար, որպես հետգրություն, դիմում եմ տրանսդենդեր աշխատող անձանց ու նրանց սնուցող կազմակերպություններին. հանկարծ չփորձեք ձեզնից մեկին այրել կամ ողջակիզել, մեղադրանքը գցել Հայաստանի ժողովրդի վրա, որպեսզի ապացուցեք, որ նման երևույթ կա, տեսե՜ք, բա որ ասում էի՞նք։

Լավ ու ողջ եղեք։

 

Լրահոս

Դիտել ավելին