Կարևոր իրադարձություններ

Առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում

06 Ապրիլ, 2019 15:59
Առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 11:50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 24 շենքի 13 բնակարանի բնակիչը տևակամ ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտիրուհին հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված, իսկ մարմնի վրա էլ կան սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին