Կարևոր իրադարձություններ

Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է. «Ժողովուրդ»

06 Ապրիլ, 2019 15:30
Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության են հրավիրվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարարները: Հարցաքննության հրավիրելու պատճառը եղել է 2018 թվականից կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շուրջ տեղի ունեցած չարաշահումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը վկայի կարգավիճակով»: 

Մեր այն հարցին, թե բացի նրանից այլ նախարարների հարցաքննել են կամ կանչել են հարցաքննության, կոմիտեից հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ նախաքննություն է ընթանում: 


 

Լրահոս

Դիտել ավելին