Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Չեմ դադարելու պայքարս մեր պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ. Գևորգ Պետրոսյան

06 Ապրիլ, 2019 14:43
Հեղինակ՝ Գևորգ Պետրոսյան
Չեմ դադարելու պայքարս մեր պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ այս գրառումս շատ արագ դառնալու է լայն քննարկման առարկա և ուղղվելու է իմ դեմ։ Չեն բացառվում նաև իմ դեմ դատական հայցերն ու քրեական գործեր հարուցելու նպատակով իրավապահ մարմիններին ուղղվող դիմումները։

Միևնույնն է՝ չեմ դադարելու պայքարս մեր պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ...

Ժողովուրդ, հավատացեք, մեր երկիրը կորցնելու ճանապարհին երկու կարևոր արժեք է մնացել՝ ընտանիքն ու հավատը...

Ես ամեն գնով օրենքի շրջանակներում պայքարելու եմ սեռաշեղվածների և քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ...

Եթե անգամ ինձ ոչ ոք չսատարի կամ քչերը սատարեն, այս պայքարի մեկնարկը համարեք տրված՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով...»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին