Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Արցախի հանրապետություն

06 Ապրիլ, 2019 14:26
Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Արցախի հանրապետություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. 

Ապրիլի 7-ին ժամը 10:00-ին տեղի է ունենալու Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու Մայր տաճարի կառուցման առաջին բարերար լուսահոգի Հրանտ Վարդանյանի երկու որդիներ՝ Կարեն և Միքայել Վարդանյանները. նրանց ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ: Միջոցառմանը կմասնակցեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի այլ հովանավորներ, պետական այրեր, հյուրեր և այլք:

Արցախ մեկնելու հրավեր է ստացել նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ հրավերից տեղյակ չէ. վարչապետը մասնակցելու է Երեւանում կայանալիք ԵԿՄ համագումարին»:

 

Լրահոս

Դիտել ավելին