Կարևոր իրադարձություններ

Վարչապետի հանձնարարականից հետո ֆեյքեր են ջնջվել․ «Ժողովուրդ»

06 Ապրիլ, 2019 10:21
Վարչապետի հանձնարարականից հետո ֆեյքեր են ջնջվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Վարչապետի հանձնարարականը սկսել է կատարվել։ Երեկ ձերբակալվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ հայտնի էջերից մեկի՝ «դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի համակարգողը։ Այդ մասին երեկ հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ՝ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Թե ով է այդ անձնավորությունը, առայժմ գաղտնի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ անձը կապ ունի նախկին իշխանությունների հետ:

Նկատենք, որ ֆեյքերին հայտնաբերելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարականը վերաբերում է հենց այն դեպքերին, երբ գործ ունենք քրեորեն հետապնդելի կոչերի հետ: Իսկ նման կոչեր սոցիալական ցանցերում շատ են, և վերջին նշվածը բացառություն չէ:

Ու «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի հանձնարարականից հետո շատ կեղծ օգտատերեր ջնջել են իրենց հաշիվները, փակել էջերը՝ մաքրելով հետքերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին