Կարևոր իրադարձություններ

Ո՞րն է Աշոտ Կիրակոսյանի հեռանալու իրական պատճառը. «Հրապարակ»

06 Ապրիլ, 2019 08:06
Ո՞րն է Աշոտ Կիրակոսյանի հեռանալու իրական պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի երկարամյա գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը` ԽՍՀՄ պետական ականավոր գործիչ Ալեքսան Մատվեյիչի որդին: Նա 20 տարուց ավելի կառավարում էր սկզբում Սոցներդրումների հիմնադրամը, ապա՝ Տարածքային զարգացման։

Տարիներ շարունակ հիմնադրամը դպրոցներ, մանկապարտեզներ, ինֆրաստրուկտուրա է կառուցել Հայաստանում։ Մեր տեղեկություններով, նա դեռ աշնանը ցանկացել է հեռանալ, սակայն հոգաբարձուների խորհուրդը, որը միջազգային կառույցների ներկայացուցիչներից է կազմված, կանխել է դա։

Մենք փորձեցինք պարզել, թե որն է դիմում գրելու պատճառը, ասացին՝ Կիրակոսյանը հեռանում է սեփական դիմումի համաձայն, թոշակի անցնելու կապակցությամբ։ Բայց իրական պատճառը, կարծում ենք, նոր իշխանությունների՝ հին կադրերին չհանդուրժելու եւ իրենց թիմակիցներին յուղոտ պաշտոնների տեղավորելու մեջ է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին