Կարևոր իրադարձություններ

Մարտին Ազգային ժողովում 47,5 մլն դրամի պարգևավճար է բաժանվել

05 Ապրիլ, 2019 23:26
Մարտին Ազգային ժողովում 47,5 մլն դրամի պարգևավճար է բաժանվել

Մարտին Ազգային ժողովում պարգևավճարներ են բաժանել: Ընդհանուր պարգևավճարների բյուջեն կազմել է 47,5 մլն դրամ:

Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Նշյալ գումարի 13 մլն 160 հազար դրամը Ազգային ժողովը Մարտի 8-ի առթիվ որպես պարգևավճար բաժանել է 396 կին աշխատակցի, որոնց թվում են նաև կին պատգամավորները: Իսկ ահա 176 աշխտակցի մարտ ամսվա համար 34 մլն 318 հազար ՀՀ դրամի պարգևավճար է տրվել: Մեր գրավոր հարցման մեջ խնդրել էինք 
տրամադրել նաև պարգևավճար ստացած աշխատակիցների անուններն՝ առանց անհատական գումարի չափի նշման, սակայն Ազգային ժողովի աշխատակազմից մերժել էին: Որպես հիմնավորում նշված է, որ այն անձնական տվյալ է և հրապարակման ենթակա է
միայն տվյալ անձի համաձայնության դեպքում:

 

Լրահոս

Դիտել ավելին