Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

05 Ապրիլ, 2019 21:57
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախվել են 47-ամյա Արմեն Ասատրյանի վարած ЗИЛ MAZ 4502 մակնիշի 35 DX 801 համարանիշի և Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 35-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 51 XO 051 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն մխրճվել է ЗИЛ- ի մեջ, և ЗИЛ- ը մասամբ օդ է հանել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին