Կարևոր իրադարձություններ

Պատգամավորներն օգնել էին տրանսգենդերին մտնել ԱԺ․ Զոհրաբյանն անուններ չի տալիս

05 Ապրիլ, 2019 20:37
Պատգամավորներն օգնել էին տրանսգենդերին մտնել ԱԺ․ Զոհրաբյանն անուններ չի տալիս

Տեղի է ունեցել ցինիկ և անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ։ Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի» նիստին տրանսգենդերի ելույթին ասել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը.

«Ես որևէ կերպ չեմ փորձում ոտնահարել իրենց իրավունքը, եթե իրենց օրակարգի վերաբերյալ քննարկում լիներ, իրենք կարող էին գալ խոսել իրենց տեսակետը ներկայացնել, իրենց հակադարձողներն էլ կլինեին։ Բայց նախապես հաստատված օրակարգի վրա թքած ունենալ , սողոսկել ԱԺ, տարբեր պատգամավորների լոբբինգով, այս պահին անուններ չեմ հնչեցնում, և փորձել նախապես հաստատված օրակարգից դուրս այլ օրակարգ հնչեցնել ԱԺ ամբիոնից՝ ես սա համարում եմ ցինիզմի անամոթության և անպարկեշտության դրսևորոմ»,-ասաց Զոհրաբյանը։ Մոտ մեկ ամիս է իրենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի համակարհորգողի հետ քննարկում են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգի շուրջ խորհրդարանական լսում անցկացնելու հարցը։ Ընտրել են հանրային քննարկման 3 թեմա. դատաիրավական բարեփոխումներ, հաշմադանություն ունեցող անձանց խնդիրներ և մանկատներում և այլ հաստատություններում գտնվող երեխաների խնդիրները։ «Քանի որ լսումները բաց են՝ հրապարակային դիմել ենք բոլոր ՀԿ-ներին՝ ասելով, որ բոլոր նրանք ովքեր զբաղվում են այս երեք խնդիրներով կարող են լսումների մասնակցել։ Քանի որ գրեթե բոլոր ՀԿ-ների անունները նույնական են՝ «Մարդու իրավունքներ», «Իրավունքն» և այլն, դու չես կարող կանխատեսել, թե որ ՀԿ-ների ներկայացուցիչները կփորձեն նախապես հաստատված օրակարգը խեղաթյուրել ու բարձրացնել իրենց օրակարգը»,-նշեց նա՝ ընդգծելով, որ ինքը օգտվել է նախագահողի իր իրավունքից և նրանց դուրս հրավիրել դահլիճից ոչ թե այն պատճառով, որ իրենք ունեն կամ չունեն իրավունք, այլ որովհետև իրենք խախտել են եռակողմ հաստատված օրակարգը։ Զոհրաբյանն ընդգծեց, որ իր համար պարզ է, թե իրենց լոբբինգով ով է զբաղվում, մասնավորապես նաև իրենց հանձնաժողովում։ «Բայց ես դա չեմ ասում որպես դատապարտող խոսք, դա իրենց իրավունքն ու ընտրությունն է, ինձ կարող է դուր գալ կամ չգալ իրենց ընտրությունը, ես իրավունք չունեմ իրենց ընտրության համար իրենց քննադատել, բայց իրենցից որևէ մեկը իրավունք չունի իմ ղեկավարած հանձնաժողովում օրակարգ թելադրել»,-նշեց նա։ Անդրադառնալով հարցին, թե դահլիճից բղավոցներ էին հնչում, որ իր դեմ այդ կազմակերպությունների ներկայացուցիչներրը կարող են բողոքներ գրել, Զոհրաբյանը պատասխանեց, որ իրեն չի հետաքրքրում իր դեմ բողոք կգրեն թե ոչ, «Ավելին՝ ես կարող եմ իրենց դեմ բողոք ներկայացնել։ Ես իրենց իրավունքը չեմ ոտնահարել, իրենք են ոտնահարել նախապես հաստատված լսումների օրակարգը։ Ես առաջնորդվել եմ հաստատված օրակարգով։ Եթե նման ցանկություն ուենամ՝ կարող եմ իրենց պատասխանատվության կանչել, հաստատված օրակարգը խախտելու համար։ Բայց ես ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն չունեմ նրանցով զբաղվելու համար»։ Նա նշեց, որ Լիլիթ Մարտիրոսյանը մենակ չի եղել դահլիճում և իրեն ուղեկցող 5-6 տղամարդիկ են եղել, ովքեր բղավել են, որ իրենց դահլիճից դուրս հրավիրելը խտրական վերաբերմունք է։ 


 

Լրահոս

Դիտել ավելին