Կարևոր իրադարձություններ

Մալաթիա-Սեբաստիայում սպանության փորձ են կատարել

05 Ապրիլ, 2019 20:10
Մալաթիա-Սեբաստիայում սպանության փորձ են կատարել

Ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Անդրանիկի փողոցի թիվ 90 շենքում մի տղամարդու են կրակել։ 1-02 համարով ահազանգած քաղաքացին հայտնել էր նաև, որ կրակողը վնասազերծված է։ Նշված հասցե մեկնեց ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:

Նախնական տվյալներով՝ Սարգսյանը թմբուկավոր ատրճանակով կրակել է Անդրանիկի 90 շենքում ապրող 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։ Վերջինս վնասազերծել է կրակողին։ Ոստիկանների ժամանելուց հետո հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Գնդակներից մեկը դիպել է որովային, մյուսը՝ ազդրին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ և երկու գնդակ, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին