Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին. Զատուլին

05 Ապրիլ, 2019 19:17
Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին. Զատուլին

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական երևույթ է: Չհանդիպել, նշանակում է՝ չերկխոսել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Հարցին՝ ո՞ր դեպքում Ադրբեջանը կհամաձայնի, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան, պատգամավորը պատասխանեց. «Ես հիշում եմ այն ժամանակները, երբ Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին: Որպեսզի բալանսավորվի Ղարաբաղի մասնակցությունը հորինվել էր Ղարաբաղի ադրբեջանական համայնք հասկացությունը: Իրավիճակը, երբ Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին, ամեն ինչ ավելի մոտ էր իրականությանը, որովհետև, համաձայն եմ Փաշինյանի հետ, առանց Ղարաբաղի մասնակցության հակամարտությունը վերջնականապես չի լուծվի: Վաղ թե ուշ Ղարաբաղը դառնալու է բանակցությունների մաս: Այլ հարց է, որ բանակցային սեղանից դուրս գալուց հետո այլևս դժվար կլինի վերադառնալ»:

Կ. Զատուլինն ասաց, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին: Ըստ նրա՝ Ղարաբաղի մասնակցությունն ավելի բովանդակային էր դարձնում բանակցությունները, չէր երաշխավորում հակամարտության կարգավորումը, բայց մոտեցնում էր դրան: «Կարծում եմ, որ ժամանակը չի անցել, դեռ հնարավոր է վերադարձնել Ղարաբաղը բանակցային սեղան»:

Շարունակությունը՝ սկզբաղբյու կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին