Կարևոր իրադարձություններ

«Ասում են, թե ես կապ ունեմ Սաշիկի և Միշիկի հետ». Էդմոն Մարուքյան

05 Ապրիլ, 2019 18:42
«Ասում են, թե ես կապ ունեմ Սաշիկի և Միշիկի հետ». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ Ֆեյքերից ամենաշատը տուժել է հենց իրենց կուսակցությունը: Նման կարծիք նա հայտնել է այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ զրույցում , անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կեղծ լրատվությունը վերահսկելու մասին ԱԱԾ-ին ուղղված հանձնարարականին:  Էդմոն Մարուքյանը ֆեյքերի դեմ պայքարի լուծումը չի տեսնում:

Մարուքյանի խոսքով՝  առցանց հարթակում ամեն օր  «աղբ է լցվում» իրենց կուսակցության վրա. «Դա շատ ընտիր ազդեցություն է ունենում հանրային կարծիքի վրա: Օրինակ, իմ հարցազրույցը կարճ ժամանակ անց 30 «դիսլայք» է ստանում: Սա վերջին ամիսներին մեր դեմ հակաքարոզչության հետևանք է: Հիսուն տարի է՝ ընդդիմությանը մեղադրում են ծախված լինելու մեջ: Երբ ես և Փաշինյանը «Ելք» դաշինքում էինք, բոլորիս մեղադրում էին դրանում: Հիմա Փաշինյանն իշխանություն է, նրան չեն մեղադրում, բայց ինձ ասում են՝ «ծախված» է: Այս աբսուրդը սահման չունի: Ինչպե՞ս կարելի է մարդուն մեղադրել մի բանում, որի փաստը չկա: Ասում են՝ ես կապ ունեմ Սաշիկի և Միշիկի հետ, բայց որևէ փաստ որեւէ մեկը չի ներկայացնում: Միաժամանակ՝ այն տարածվում է հանրության շրջանում»: 



 

Լրահոս

Դիտել ավելին