Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիի ռուսական ռազմաբազա

05 Ապրիլ, 2019 18:37
Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիի ռուսական ռազմաբազա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի քաղաքում այցելել է ռուսական ռազմական բազա:
 
Ինչպես հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից՝ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ռազմական ավանում ծանոթացել է «Մեծ ամրոց» զինվորական ճամբարում զինծառայողների կյանքին և կենցաղին, նաև այցելել է «Պատվո բլուր» և «Զինվորական փառքի» հուշահամալիր, զորամասի թանգարան և Սուրբ Ալեքսանդրայի տաճար:
 
Ռուսական զորամիավորումների հրամանատարությունը Հայաստանի կառավարության պատվիրակությանը ներկայացրել է միավորման ձևավորման, դրա կառուցվածքի, ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի պատմության հետ:
 
Կառավարության պատվիրակությունը, նաև ՌԴ դեսպանատան, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Շիրակի մարզի վարչակազմի ներկայացուցիչները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել խորհրդային զինծառայողների և Խորհրդային Միության կրկնակի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձաններին:
 
 

Լրահոս

Դիտել ավելին