Կարևոր իրադարձություններ

Հինգ ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ

05 Ապրիլ, 2019 17:20
Հինգ ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը հայնտում է, որ վերահսկողության միջոցառումներ է անցկացնում թթվասերի շուկայում և հյատնաբերել է մի շարք խախտումներ:

Թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երեւանի խոշոր իրացման ցանցերից («Երեւան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ գնման միջոցով նմուշառված հետեւյալ 16 ապրանքանիշի թթվասեր՝ «Էջմիածին կաթ» (20%), «Մարիլա» (18%), «Թամարա» (18%), «Թամարա եւ Անի Մասլովնա» (18%), «Մուլտի Ագրո» (18%), «Չանախ» (Պրեզիդենտ, 30%), «Մարիաննա» (18%), «Մարիաննա» (բիոթթվասեր 10%), «Մարիաննա» (15%), «Բոնիլատ» (17%), «Բիոկաթ» (20%), «Աշտարակ» (կովիկ,13%), «Բանդիվան կաթ (18%), «Աշտարակ» (դասական, 18%), «Չանախ» (20%), «Արզնի կաթ» (20%):

Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նմուշառված արտադրատեսակներից 5-ը՝

«Սմետանա Մասլովնա» (18%)` արտադրող՝ «Թամարա եւ Անի» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչեւ՝ 07.04.19թ.),

թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ, (արտադրության օրը՝ 27.03.19թ., պիտանի է մինչեւ՝ 03.04.19թ.),

«Կովիկ» (13%) արտադրող՝ «Պարգեւ» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչեւ՝ 06.04.19թ.),

թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Պարգեւ» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչեւ՝ 06.04.19թ.),

թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Բանդիվան կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչեւ՝ 04.04.19թ.),

ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին եւ անվանմանը:

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի` տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն շղթան ամբողջացնելու նպատակով, ստուգումներ կանցկացնի «Թամարա եւ Անի» ՍՊԸ-ի, «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ-ի, «Պարգեւ» ՍՊԸ-ի եւ «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրություններում:

 

Լրահոս

Դիտել ավելին