Կարևոր իրադարձություններ

Գյումրիում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը վարչապետին ներկայացրեց Երևան-Գյումրի ուղեգծի նոր գնացքը

05 Ապրիլ, 2019 12:52
Գյումրիում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը վարչապետին ներկայացրեց Երևան-Գյումրի ուղեգծի նոր գնացքը

Այսօր Երևանի երկաթուղային կայարանից առաջին ուղերթը կատարեց Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող հերթական՝ արդեն երկրորդ նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որի առաջին ուղևորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր:

Վարչապետը նոր էլեկտրագնացքով ուղևորվեց Գյումրի, որտեղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն գնացքների դեպոյում վարչապետին ներկայացրեց Երևան-Գյումրի ուղեգծի նոր գնացքը և գնացքների աշխատանքը:

Գնացքին ծանոթանալիս վարչապետը, ուղիղ եթերով դիմելով հետևորդներին, նշեց, որ խոստացվել է՝ առաջիկայում գնացքի վագոններում կապահովվի ինտերնետի անվճար հասանելիություն:

Նշենք, որ Երևան-Գյումրի նոր էլեկտրագնացքը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին