Կարևոր իրադարձություններ

Վերսկսվել է Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը

05 Ապրիլ, 2019 12:22
Վերսկսվել է  Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ քիչ առաջ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը։ Նշենք, որ գործով բողոք է ներկայացրել թե՛ դատախազությունը եւ թե պաշտպանական կողմը։ Դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի այն որոշումը համաձայն որի Քոչարյանին առաջադրված աեանձնապես խոշոր չափերի կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է։

Դատարան է ներկայացվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը։

Երեկ դատախազությունն ավարտել է իր բողոքը, այսօր բողոքով հանդես կգա պաշտպանական կողմը։ Հայկ Ալումյանը երեկ չբացառեց, որ Քոչարյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ։ 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է մարտին։

 

Լրահոս

Դիտել ավելին