Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն է կազմել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տարեկան եկամուտը. հայտարարագիր

05 Ապրիլ, 2019 11:33
Որքա՞ն է կազմել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տարեկան եկամուտը. հայտարարագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. մարտի 28-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ վարչապետի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 790,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել: Վարչապետի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,800 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել:

Վարչապետ Փաշինյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցումից:

2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ վարչապետը ստացել է 3,426,615, 6,617,520 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,919,095 ՀՀ դրամ՝ որպես գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցում: Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկամուտը կազմել է 13,963,230 դրամ:

ՀՀ վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը ևս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը, որում դարձյալ անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Վարչապետի տիկինը 2018 թ. Հարկային տարում հանձնել է 300,000 ՀՀ դրամ փոխառություն, որը վերադարձվել է հարկային տարվա ընթացքում:

Աննա Հակոբյանի ԱՄՆ դոլարով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,000 ԱՄՆ դոլար, որի չափը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել:

Վարչապետի տիկնոջ եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումներից:

2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Ա. Հակոբյանը ստացել է 671,625 և 1,657,302 ՀՀ դրամ, 5,940,000 և 3,240,000 ՀՀ դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում:

Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եկամուտը կազմել է 11,508,927 դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. մարտի 28-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ վարչապետի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 790,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել: Վարչապետի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,800 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել: Վարչապետ Փաշինյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցումից: 2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ վարչապետը ստացել է 3,426,615, 6,617,520 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,919,095 ՀՀ դրամ՝ որպես գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցում: Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկամուտը կազմել է 13,963,230 դրամ: ՀՀ վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը ևս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը, որում դարձյալ անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Վարչապետի տիկինը 2018 թ. Հարկային տարում հանձնել է 300,000 ՀՀ դրամ փոխառություն, որը վերադարձվել է հարկային տարվա ընթացքում: Աննա Հակոբյանի ԱՄՆ դոլարով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,000 ԱՄՆ դոլար, որի չափը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել: Վարչապետի տիկնոջ եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումներից: 2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Ա. Հակոբյանը ստացել է 671,625 և 1,657,302 ՀՀ դրամ, 5,940,000 և 3,240,000 ՀՀ դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում: Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եկամուտը կազմել է 11,508,927 դրամ:  Подробнее: https://shabat.am/am/article/201493/VOrqa-n-e-kazmel-Nikol-Pashinyani

 

Լրահոս

Դիտել ավելին