Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում

05 Ապրիլ, 2019 10:31
Կրակոցներ Երևանում

Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խոմբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ա. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը, և խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կաքյում։

 

Լրահոս

Դիտել ավելին