Կարևոր իրադարձություններ

Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է

05 Ապրիլ, 2019 10:12
Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է

Երևան-Գյումրի երկաթուղային երթուղին ապրիլի 5-ից կսպասարկի նոր, թվով երկրորդ էլեկտրագնացքը։ Նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Վարչապետը շրջայց կատարեց Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանում, այնուհետև Գյումրի մեկնեց գնացքի մեքենավարի կողքին նստած։

Երևանից Գյումրի ճանապարհահատվածը նոր գնացքը կանցնի 2 ժամ, 10 րոպեում։ Այն նախորդի համեմատ ավելի մեծ թվով ուղևորներ կկարողանա տեղափոխել։

ԷՊ2Դ էլեկտրագնացքը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի»ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին