Կարևոր իրադարձություններ

Եթե մերձավոր ազգականները չեն հասկանում փոփոխության իմաստը, դա իրենց խնդիրն է. Սիփան Փաշինյան․«Ժողովուրդ»

05 Ապրիլ, 2019 09:13
Եթե մերձավոր ազգականները չեն հասկանում փոփոխության իմաստը, դա իրենց խնդիրն է. Սիփան Փաշինյան․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել.

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:

ՀՀ վարչապետը չի մանրամասնել, թե ով է իր բարեկամը: Իրավապահ կառույցները եւս որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Փաշինյանի եղբորորդուն՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, սակայն նա էլ ասաց, թե չգիտի՝ ում մասին է խոսքը: «Որեւիցէ տեղեկություն չունեմ: Ցանկացած մարդ, էական չէ, թե ում բարեկամն է, եթե կատարում է արարք, պետք է պատժվի: Դա քննարկման ենթակա չէ, մանավանդ եթե այդ մերձավոր ազգականները չեն հասկանում փոփոխության իմաստը. դա իրենց խնդիրն է: Ինձ համար նորություն է այնքանով, որքանով յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասաց Սիփան Փաշինյանը»:  Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում 


 

Լրահոս

Դիտել ավելին