Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

«Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է․ Դավիթ Անանյանը հաստատեց.Factor.am

05 Ապրիլ, 2019 07:51
«Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է․ Դավիթ Անանյանը հաստատեց.Factor.am

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին տեղեկությունները ճիշտ են։ Այս մասին Factor.am֊ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Անանյանը նաեւ չհերքեց, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը «Սպայկա» ընկերությունում ստուգումներ է իրականացրել։

Դավիթ Անանյանը մեր այլ հարցերի չպատասխանեց։

Նշենք, որ «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալման մասին  քիչ առաջ, հղում անելով իր աղբյուրներին,  գրել էր «Հրապարակ»-ը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության հետաքննության վարչությունը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2,045,282,459 դրամ գումար:

Մի քանի օր առաջ մեր հարցին, թե ինչու՞ է ընկերությունը հարկ թաքցրել, Դավիթ Ղազարյանն ասել էր.

«Հարկ չենք թաքցրել, պետք է տարին վերջանար, որ տային այդ հաշվետվությունը: Ընդամենը սա է»:

Ղազարյանը  նաև  հայտնել էր, որ  ՊԵԿ-ի հետ թյուրիմացությունները հարթվել են, շահութահարկի մասով ուղղումներ են կատարել:

«Պետական բյուջե գումար է վճարվել, մենք մեր ուղղումը տվել ենք: Այդ գումարն ամբողջությամբ վճարվել է»,- ասել էր Ղազարյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին