Կարևոր իրադարձություններ

«Հանձնարարականը հեշտորեն հնարավոր է իրականացնել՝ վերացնելով ԶԼՄ-ների ապօրինի դրամական հոսքերը»

04 Ապրիլ, 2019 23:39
«Հանձնարարականը հեշտորեն հնարավոր է իրականացնել՝ վերացնելով ԶԼՄ-ների ապօրինի դրամական հոսքերը»

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԱԾ տնօրենին տրված վարչապետի այսօրվա հանձնարարականը հեշտորեն հնարավոր է իրականացնել Հայաստանի ներկայիս օրենքներին և արտահայտվելու ազատության միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:

Հանձնարարականի կատարման համար բավական է բացահայտել և վերացնել լրատվական դաշտում ու սոցիալական ցանցերում քարոզի համար իրականացվող ապօրինի դրամական հոսքերը:

Ոմանք փորձում են ձևախեղել հանձնարարականի էությունը՝ ենթադրելով, որ խոսքն անանուն օգտատերերով մանիպուլյատիվ տեղեկատվության շրջանառման կամ կեղծ լուրերի տարածման համար քրեական հետապնդման ենթարկելու մասին է: Այնինչ՝ հարցի ամենաարագ և իրավական լուծումը չհարկվող և ապօրինի շրջանառվող փողերի համար տեղեկատվական դավադրություններ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելն է:

Կան նաև ժամանակակից օրենսդրական փոփոխություններով այլ լուծումներ, որոնք կարելի է առաջարկել, եթե ֆինանսական հոսքերի բացահայտման լուծումը չաշխատի»:

 

Լրահոս

Դիտել ավելին