Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն ՊԵԿ նախկին ղեկավարից տարածք չի վարձակալել. պարզաբանում

04 Ապրիլ, 2019 23:00
Հեղինակ՝ Քաղաքացիական պայմանագիր
ՔՊ-ն ՊԵԿ նախկին ղեկավարից տարածք չի վարձակալել. պարզաբանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր մի քանի կայքերում տարածվեցին և որոշ քաղաքական գործիչների կողմից շահարկվեցին լուրեր այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրասենյակ է վարձակալել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքում։ Տեղեկացնում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող գրասենյակը վարձակալել է 1 տարի ժամկետով՝ 01/03/2019թ․-01/03/2020թ․ տարածքի սեփականատեր Դավիթ Թադևոսյանից։ Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»:

 

Լրահոս

Դիտել ավելին