Կարևոր իրադարձություններ

Ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց․ Բաբկեն Պիպոյան

04 Ապրիլ, 2019 21:43
Հեղինակ՝ Բաբկեն Պիպոյան
Ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, քննարկվեց գազալցակայաններում գազի գնի թանկացման հարցը: Ողջունելի է, որ հարցը մտավ օրակարգ, շանս կա, որ լուծում կստանա: Այդուհանդերձ ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց: Գազի գնի թանկացում նկատվել է այն լցակայաններում, որոնք իրացումը կազմակերպել են նոր` կիլոգրամով վաճառքի ձևով: Նույնն է թե` հաշվարկային միավորի գնի մեջ կատարելով փոփոխություն` թանկացում:

Տարիներ շարունակ բարձրացվել է կիլոգրամով վաճառքի անհրաժեշտության և կարևորության հարցը, ինչը կկարգավորեր հնարավոր չարաշահումների խնդիրը: Այդուհանդերձ անցումն անհրաժեշտ էր կազմակերպել համակարգված վերահսկողության ներքո, ինչը չի իրականացվել: Պարզը բարդացնելու կարիք չկա` խտության փոփոխություն և այլն: Գազալցակայանները, որոնք իրացումն սկսել են կազմակերպել կիլոգրամով, կիլոգրամի համար սահմանել են այնպիսի գին, որը հետհաշվարկով դեպի ծավալային միավոր ավելի է քան նախկին գինը: Անհրաժեշտ է կազմակերպված միջոցառումեր իրականացնել` ներգրավելով նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Այս գործընթացը չպետք էր և չպիտի ազդի գազի գնի վրա, իսկ եթե պետք է ազդի` միայն դրական ազդեցությամբ: Անկախ այն հանգամանքից` օրենքն ընդունվել է, թե ոչ, հսկողությունն անհրաժեշտ էր ապրիլի 1-ից, քանի որ ազդակներն արդեն իսկ տրված էին: Այդուհանդերձ հուսով եմ, որ խնդիրը լուծում կստանա: Չարաշահումներն առկա են և պետք է կանխվեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին