Կարևոր իրադարձություններ

«Ինչու՞ է սեփական ձեռքերով Նիկոլ Փաշինյանը փորում իր փոսը, ազնիվ խոսք՝ չգիտեմ»

04 Ապրիլ, 2019 21:18
Հեղինակ՝ Լիզա Ճաղարյան
«Ինչու՞ է  սեփական ձեռքերով Նիկոլ Փաշինյանը փորում իր փոսը, ազնիվ խոսք՝ չգիտեմ»

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե հետեւենք «ծանր» դեպքերի ընթացքին՝ Հանրային ռադիոյի տնօրեն ընտրվեց Գարեգին Խումարյանը, որն իր անձնական օգտագործման ռադիոյով մինչ այդ անթաքույց հարվածում էր նոր իշխանությանը, Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց Վազգեն Մանուկյանը, որը «փակ հարթակ» է ստեղծում, որի կազմում գրեթե բացառապես քոչարյանականներ են, այսօր էլ փաստաբան Ալումյանը բոլորովին դժգոհ չէր Քոչարյանից ժամանակին մեդալ ստացած դատավորից եւ սովորականից ակնհայտորեն հանգիստ էր խոսում, առանց ջղակծկումների, ուրեմն սպասեք, որ գլխավոր ամբաստանյալը վաղն առոք-փառոք տուն է գնալու։
Ինչու ՞ է սեփական ձեռքերով Նիկոլ Փաշինյանը փորում իր փոսը, ԱԶՆԻՎ ԽՈՍՔ՝ չգիտեմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին