Կարևոր իրադարձություններ

«Արտագաղթը դարձրել են հաթաթա տալու, վերջնագրով խոսելու ձև»

04 Ապրիլ, 2019 20:30
Հեղինակ՝ Վահրամ Թոքմաջյան
«Արտագաղթը դարձրել են հաթաթա տալու, վերջնագրով խոսելու ձև»

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  

«Արտագաղթը դարձրել են հաթաթա տալու, վերջնագրով խոսելու ձև։ Ում նայում ես, կայացած ու կիսակայացած, ձեռքի հետ իրենից բան չներկայացնող, պահանջ է դնում ու... եթե չանեք, արտագաղթելու եմ։ Արտագաղթում ես, արտագաղթի։ Ձեռդ ով է բռնել։ Պետության հետ վերջնագրով ես խոսում, որ ի՞նչ լինի։ Քանի դեռ մեր մեջ չկա էն գիտակցումը, որ Հայաստանում ենք ապրում մեր ու մեր պետության համար, այլ ոչ ինչ-որ մեկի ինադու, հա էլ քոչվորի հոգեբանությունն է տիրելու։ Հ.Գ. Ասածս չի վերաբերվում սոցիալական, քաղաքական կամ այլ լուրջ խնդիրներից ստիպված, բայց լուռ արտագաղթողներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին