Կարևոր իրադարձություններ

Կիևի փողոցներից մեկում գտնված պայուսակի մեջ նորածին է հայտնաբերվել

04 Ապրիլ, 2019 17:35
Կիևի փողոցներից մեկում գտնված պայուսակի մեջ նորածին է հայտնաբերվել

Կիևի Սոբորնոստի պողոտայում պայուսակ է գտնվել, որի մեջ նորածին երեխա է եղել: Պայուսակը նետված է եղել փողոցում՝ բետոնե շինության տակ:

Փոքրիկին գտել է մի տղամարդ, որը երեկոյան որոշել էր զբոսանքի հանել իր շանը: Իրավապահ մարմինները փնտրում են մորը, որը նորածնին թողել է փողոցում, գրում է korrespondent.net-ը:

Նորածինը փաթաթված է եղել վերմակով: Տղային գտել են ապրիլի 3-ին՝ երեկոյան: Իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության համաձայն՝ նա, ամենայն հավանականությամբ, ծնվել է ապրիլի սկզբին: Նորածնի վիճակը գնահատվել է բավարար, բայց նա անվտանգության նկատառումներով հոսպիտալացվել է: Փոքրիկի կյանքին ոչինչ չի սպառնում:

Իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են գործի հանգամանքները պարզելու և փողոցում նորածնին թողած կնոջը գտնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին