Կարևոր իրադարձություններ

«Ինչո՞վ է վատ աշխատում Ճանապարհային ոստիկանությունը»․ Վալերի Օսիպյան

04 Ապրիլ, 2019 17:26
«Ինչո՞վ է վատ աշխատում Ճանապարհային ոստիկանությունը»․ Վալերի Օսիպյան

Ինչո՞վ է վատ աշխատում Ճանապարհային ոստիկանությունը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցրել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՃՈ-ն վատ է աշխատում:

Անդրադառնալով կայանատեղիների վերաբերյալ խնդիրներին՝ Օսիպյանը նշեց, որ ճՈ-ն բազմահազարանոց ստորաբաժանում չէ, որ ամեն կայանատեղիում կանգնած լինի.

«Երբ ճանապարհային ոստիկանները ոչ սահմանված վայրում կայանած ավտոմեքենա են նկատում, արձագանքում են։ Հիմա ՃՈ-ն ավելի լավ է աշխատում, քան՝ նախկինում»,-նշել է Օսիպյանը:

Նա նշեց, որ միայն 2018 թվականին ներկրվել է 75 հազար տրանսպորտային միջոց ավել, քան 2017-ին, իսկ 2019-ի առաջին եռամսյակում 2018 թվականի համեմատ՝ 9 հազարից ավել.

«Ավտոմեքենաները շատանում են, սակայն փողոցներն ու խաչմերուկները նույնն են մնում»:

Վալերի Օսիպյանը հավաստիացրեց, որ տեսուչները գլուխ չեն պահում, իսկ թերություններ կան, ինքն էլ է թերանում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին