Կարևոր իրադարձություններ

«Հասարակության մեծ ակնկալիքները սպառնում են Հայաստանի իշխանությունների լեգիտիմությանը»

04 Ապրիլ, 2019 17:16
«Հասարակության մեծ ակնկալիքները սպառնում են Հայաստանի իշխանությունների լեգիտիմությանը»

Ներկա իշխանությունների լեգիտիմությանը սպառնացող ամենավտանգավոր գործոնը հասարակության բարձր ակնկալիքներն են։ Այս մասին ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված կոնֆերանսում  ասել է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ ներկա եւ նախորդ իշխանությունների միջեւ էական տարբերությունն այն է, որ այսօր իշխանություններն ունեն լեգիտիմություն, բայց այն ակնկալիքները, որոնք կան հասարակությունում, ավելի մեծ վտանգ են ներկայացնում նրանց համար, քան անգամ արտաքին սպառնալիքները։ Նա ավելացրել է, որ անցած տարվա քաղաքական իրադարձությունները չի կարելի անվանել հեղափոխություն, բայց կարելի է պնդել, որ ամեն ինչ կատարվել է ոչ բռնի ձեւով։

Անդրադառնալով ԵՄ-ի հետ համագործակցությանը՝ փորձագետն ընդգծել է, որ Եվրամիությունը չի կարելի դիտարկել որպես բանկոմատ, այսինքն՝ կառույց, որից կարելի է պարզապես փող «քաշել»։ «Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը չի սպառնում հարեւաններին։ Մենք չենք ուզում ՆԱՏՕ, չենք ուզում դառնալ Վրաստան։ Մենք միայն պետք է փորձը կիրառենք, որն առաջարկում է մեզ ԵՄ-ը, բարեփոխումներ իրականացնելու համար»,- հավելել է Ռիչարդ Կիրակոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին