Կարևոր իրադարձություններ

Կամո Սարգսյանն ազատվել է պաշտոնից

04 Ապրիլ, 2019 16:08
Կամո Սարգսյանն ազատվել է պաշտոնից

«Շաբաթ» լրատվականի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կամո Սարգսյանը:

Աշխատանքից ազատվել են նաև տեղակալներ Միհրան Հովհաննիսյանը և Ֆրանց Հակոբյանը։ Դրան զուգահեռ եղել են նոր նշանակումներ․ Հարություն Գուլյանը և Արթուր Մեսրոպյանը նշանակվել են նոր պաշտոններում։

 

Լրահոս

Դիտել ավելին