Կարևոր իրադարձություններ

Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին.ԱԱԾ պետ

04 Ապրիլ, 2019 15:11
Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին.ԱԱԾ պետ

«Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածը քննության ընթացքում կերեւա»,- այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին.

«Նրան առաջադրվել է մեղադրանք, բայց հաշվի առնելով տվողի առողջական վիճակը եւ տարիքը, նրա նկատմամբ չի ընտրվել խափանման միջոց կալանավորումը»:

Հարցին, թե կաշառք տվողը նախապես հայտնե՞լ է իրենց այդ մասին, Վանեցյանն արձագանքեց. «Եթե ինքը մեզ հայտներ, որ կաշառք է տանում տա, իրեն մեղադրանք չէր առաջադրվի, եւ նա կազատվեր պատասխանատվությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին