2019 թվականի առաջին եռամսյակում կառավարոթյան որոշումներով հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն դոլար, իսկ ակնկալվող աշխատատեղերի թիվը՝ 912: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ խոսքը միայն արտոնյալ ռեժմիով ներդրումների մասին է: 2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել է վեց ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել մոտ հինգ միլիոն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ:
«Այսպիսով 2019 թվականի առաջին եռամսյակում 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ նշված ցուցանիշները ներդրումնեի մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասոով` 6,5 անգամ: Իհարկե, սա պայմանավորված է համեմատության բազայի ցածր լինելով և հասկանալի է, որ նման տեմպերով աճերին զուգընթաց աճի տեմպն արդեն որոշակի կնվազի»,- ասաց նա և նշեց, որ մոտավորապես նույն իրավիճակն է 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: Վարչապետը հիշեցրեց նաև, որ ծրագրերը պետք է մոնիտորինգի ենթարկվեն: