Կարևոր իրադարձություններ

Քոչարյանը դատարանում է լինելու

04 Ապրիլ, 2019 13:08
Քոչարյանը դատարանում է լինելու

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Այսօր Վերաքննիչ դատարանում նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք լինի այն տեղեկությունը, որ դատավոր Ռուզաննա Բարսեղյանը ժամանակին պարգևատրվել է Քոչարյանի կողմից։

«Ես էլ լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից։ Պարոն Քոչարյանը չհիշեց էդպիսի բան։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նա ԱՄՆ դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել։ Եվ եթե այս ամենը գումարենք, կստացվի, որ լավ դատավոր է, որ պարգևատրվել է», - ի պատասխան ասաց փաստաբանը։

Փաստաբանն, այդուհանդերձ, ասաց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու հիմքեր չի տեսնում։
Ինքը Ռոբերտ Քոչարյանը, այսօր ներկա է գտնվելու բողոքի քննությանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սերժ Սարգսյանը փորձե՞լ է հանդիպել Քոչարյանի հետ, փաստաբանը արձագանքեց.

«Չէ, իհարկե, չէ»։

 

Լրահոս

Դիտել ավելին