Կարևոր իրադարձություններ

«Իրենց ծնոտին կզգան Կառավարության հարվածի ուժը». Նիկոլ Փաշինյան

04 Ապրիլ, 2019 12:10
«Իրենց ծնոտին կզգան Կառավարության հարվածի ուժը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարոթւյան այսօրվա նիստը սկսեց երեկվանից սոցցանցերում տարածված ավտոգազալցման կայաններում գազի թանկացման տեղեկատվությամբ։

Նա տեղեկացրեց, որ հրավիրել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Կոտոլյանին, որպեսզի տեղեկատվություն տա, թե ինչ է կատարվում:

Վերջինս նշեց, որ որպես այդպիսի գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել.

«Ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7,1, իսկ վերջին 3-4 օրվա ընթացքում «Հայռուսգազարդին» գազի միջին խտությունը գալիս է 7,9-ով: Այսինքն աճել է, հետեւաբար, տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել: Հետեւաբար, մեր սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել: Դրա համար մեր մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում եւ ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավել գումար վճարելու»,-ասաց նա:

Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսինք հիմա «Գազպրոմ Արմենիայից» ավելի մեծ խտությամբ են գազը տալիս, քան նախկինո՞ւմ, ինչին Կոտոլյանը բացասական պատասխան տվեց.

«Ոչ, ամեն օր «Գազպրոմ Արմենիան» գազի խտություն է տալիս ու ԱԳԼՃԿ-ներում այդ խտությունն ամեն օր պետք է փոփոխեն: Կառավարությունում որոշում ընդունվեց գազը վաճառել կիլոգրամներով, որ խտության խնդիրը չունենանք, բայց դեռ այդ օրենքը չի ընդունվել ԱԺ-ում: ԱԳԼՃԿ-ների հետ զրույց ենք ունեցել, որ ամեն հստակ գազի խտություն ներմուծեն ծրագրում: Սա մենք որակում ենք միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում»:

Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց, թե արդյոք սա կարող է կապ ունենալ գազալցակայաններում ստվերի կրճատմանն ուղղված քայլերով.։

Ինչին ի պատասխան՝ Դավիթ Անանյանը նշեց, որ տեսականորեն դա հնարավոր է. «Որովհետեւ այդ գազալցակայանների աշտարակները հնարավորություն ունեն եւ կիլոգամներով, եւ խմ-ով տվյալներ ներմուծել: Բայց այդ խտությունն ամեն օր առավոտյան մարդկային գործոնով է պայմանավորված: Այսինքն ամեն օր խտության գործակից է մուտք արվում: Այդ գործակիցը տասնորդականների ճշգրտության կամ փոփոխության պարագայում կարող էր ապահովել որոշակի ծավալների փոփոխություն»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որեւէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է.

«Ուզում եմ արձանագրել, որ որեւէ նման գործողություն տեղի չի ունեցել: Երկրորդ, մանիպուլյատիվ տեղեկություն կար, որ դա կապված է կառավարության կողմից ընդունված օրենքի նախագծի հետ: Նախ, այդ օրենքը ԱԺ-ում դեռ չի էլ քննարկվել: Երկրորդ, մեր փորձագիտական գնահատականներով, այդ օրենքը  չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ: Հետեւաբար, որքան վերլուծում են, այստեղ մենք այլ խնդրի հետ կարող ենք գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյցիաներ անել: Այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, որոնք մտածում են, թե իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ուզում եմ վերջին անգամ զգուշացնել, որ մեր բարեկրթությունը որեւէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հարված կստանան անձնապես, բոլորն առանց բացառության: Որեւէ մեկը թող չտրվի գայթակղությանը կառավարության հարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում, շատ հասցեական եմ ասում»:

 

Լրահոս

Դիտել ավելին