Կարևոր իրադարձություններ

Նորատուսում կրքերը չեն հանդարտվում

04 Ապրիլ, 2019 11:38
Նորատուսում կրքերը չեն հանդարտվում

Ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղաքունիք մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նորատուս գյուղի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, ինչի հետեւանքով նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Հ. Հ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։

Shamsyyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ եւ ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Քոչարյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը դպրոցում Հ. Հ-ին ծեծի են ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Սասուն Մելոյանը, 27-ամյա Հրաչյա Հակոբյանը, 30-ամյա Արսեն Զոհրաբյանը եւ 22-ամյա Գեւորգ Դադիկյանը։

Պարզվել է նաեւ, որ վիճաբանության ընթացքում Ս. Մելոյանն ու Գ. Դադիկյանը հարվածներ են հասցրել Հ. Հ-ի մարմնի տարբեր մասերին։

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած երեխան Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի տղան է։

 

Լրահոս

Դիտել ավելին