Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները

04 Ապրիլ, 2019 10:48
Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեաթերթիկների 100%-ը՝ հրապարակելով վերջնական արդյունքները:

Քվեարկության արդյունքում առաջատար է շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին (30,24%):

Նրան հաջորդում է երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (15,95%), այնուհետև Ուկրաինայի նախկին վարչապետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն (13,4%):

Քվեարկության արդյունքում չորրորդ տեղում է հայտնվել «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար Յուրի Բոյկոն, իսկ մնացած թեկնածուները 10%-ից պակաս ձայն են հավաքել:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները կայացել էին մարտի 31-ին: Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50%-ից ավելին, ապրիլի 21-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն ամենաշատ ձայները հավաքած երկու թեկնածուները:

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ քվեարկությունն անց է կացվել ազատ կերպով՝ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան:

Տիմոշենկոյի շտաբն իր հերթին մեղադրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը կեղծարարության և սադրանքների համար՝ չբացառելով, որ կբողոքարկի ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ այս նախագահական ընտրություններին, երկրի ղեկավարի հրամանի համաձայն, առաջին անգամ արգելվել է ռուս դիտորդների ներկայությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին