Կարևոր իրադարձություններ

Լրագրողները խոշոր հաշվով հաղթել են պատգամավորներին

03 Ապրիլ, 2019 22:17
Լրագրողները խոշոր հաշվով հաղթել են պատգամավորներին

Ապրիլի 3-ին Երեւանի «Գրանդ Սպորտ» համալիրում կայացավ ԱԺ պատգամավորների եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ֆուտբոլային թիմերի պատասխան հանդիպումը, որտեղ լրագրողների թիմը խոշոր հաշվով հաղթել է պատգամավորների թիմին։ Խաղն ավարտվել է 14։5 հաշվով։

Լրագրողների թիմի բոլոր անդամները եւ անգամ դարպասապահը գոլի հեղինակներ են դարձել։

Լրագրողների թիմում հանդես էին գալիս Արսեն Սարգսյանը, Դավիթ Խուդավերդյանը, Սևակ Գրիգորյանը, Սեյրան Վանցյանը, Եսայի Պետրոսյանը, Վաչիկ Գրիգորյան, Խաչատուր Էլոյանը, Նարեկ Բարսեղյանը, Կորյուն Ղազարյանը:

Պատգամավորների թիմում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին Մխիթար Հայրապետյանը, Երջանիկ Հակոբյանը, Արտակ Մանուկյանը, Գևորգ Պապոյանը, Ռուստամ Բաքոյանը։ Առաջին խաղակեսի ընթացքում նրանց է միացել նաեւ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ լրագրողների եւ պատգամավորների միջեւ առաջին հանդիպումը մարտի 24-ին էր, եւ լրագրողները հաղթել էին 4։2 հաշվով։

 

Լրահոս

Դիտել ավելին