Կարևոր իրադարձություններ

Ուսումնասիրում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու համատեղելիությունը

03 Ապրիլ, 2019 19:17
Ուսումնասիրում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու համատեղելիությունը

«ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների ու անազատության մեջ գտնվելու համատեղելիության հարցը քննվում է փորձագիտական խմբի կողմից»,- այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Եթե կալանքի հիմքերը բավարար և իրավաչափ են, ապա պետք է նաև գնահատել հետևյալը` արդյոք անձի առողջական վիճակը համատեղելի է անազատության հետ: Սրանք պետք է տարանջատել: Հիմա, որքան տեղյակ եմ, իրականացվում է փորձաքննություն` ճշտելու` արդյոք անազատության մեջ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին