Կարևոր իրադարձություններ

Արամ Հարությունյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

03 Ապրիլ, 2019 18:19
Արամ Հարությունյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու եւ իր նկատմամբ առանձնապես դաժան բռնություն կիրառելու և խոշտանգելու փաստերով քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։

Հաղորդումը ներկայացնելուց հետո Արամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդիկ այսօր փորձում են հետմահու վարկաբեկել նրան։

«Եթե ազգային հերոսին հետմահու ուզում ես վարկաբեկել, ինչ ասես։ Ուզում եմ վերաձևակերպել Ժակ Բրելի խոսքերը. նա ասում էր՝ հարցազրույց վերցրու նրա շրջապատի այն մարդկանցից, ովքեր թաղված էին կոռուպցիայի մեջ։ Անդրանիկ Քոչարյանը փախել ա Գյումրիից. գնացեք Գյումրի ու հարցրեք, թե ով էր Անդրանիկ Քոչարյանը։ Ո՞վ ա Ջհանգիրյանը. Ջհանգիրյանը 1995–ի կեղծարարության Ջեֆերսոնն է»,–հայտարարեց նա։

Վերջինիս խոսքով՝ այսօր ՀՀ–ում գրեթե բոլոր ոլորտները վարկաբեկված են.

«Նիկոլ Փաշինյանը, ով երկու անգամ սահմանադրական կարգի տապալման փորձի մասնակից է եղել, եթե ցանկանում է, որ երկիրը նորմալ հունի վրա ընկնի, չպետք է փորձի ավիրել արդարադատությունը, չփորձի ավերել բանակը, մշակույթը։ Այսօր բոլոր ոլորտները վարկաբեկված են»,–ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին