Կարևոր իրադարձություններ

Մեզ երիտասարդ գեներալներ են հարկավոր.Աշոտ Ասատրյան

03 Ապրիլ, 2019 17:22
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
Մեզ երիտասարդ գեներալներ են հարկավոր.Աշոտ Ասատրյան

Ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իրև էջում գրում է.

«Մեզ երիտասարդ գեներալներ են հարկավոր։ Տարիքով գեներալները գնալով լքում են զինված ուժերի շարքերը, անկախ նրանից, թե ինչ պատճառներով, միևնույնն է հավերժ մնալ բանակում ,որպես հրամանատար անհնար է։

Դրա համար մեզ երիտասարդ, նոր, անբիծ գեներալներ են հարկավոր։ Ի դեպ նման ուժեղ կադրեր շատ ունենք բանակում, որոնք կարող են փոխարինել հին գեներալներին։

Հիմա անկախ իրենց անցած ճանապարհից շատ գեներալների հետևից մեղադրական արտահայտություններ են հնչեցնում, շատ դեպքերում իրոք տեղին քննադատություններ են։ Երիտասարդ գեներալները նախ կլինեն ավելի մաքուր անցյալով ու պետք է նաև նրանց վերահսկել, որպեսզի ժամանակի ընթացքում իրենք էլ չգնան նախկինների ճանապարհով։

Բանակում թարմությունը մտցնելը լավ ազդեցություն կունենա, թե զորքի ներքին , թե արտաքին հարաբերությունների վրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին