Կարևոր իրադարձություններ

Ես նախագահ Պուտինի հետ իրավահավասար հարաբերություններ եմ ունեցել. Սաակաշվիլի

03 Ապրիլ, 2019 17:09
Ես նախագահ Պուտինի հետ իրավահավասար հարաբերություններ եմ ունեցել. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ռուս-վրացական հարաբերությունների սրման պատճառների և 2008թ.-ի օգոստոսին «Ռուսաստանի կողմից Վրաստան ռազմական ներխուժման» մասին, ասել է, որ Վրաստանը «չափազանց հաջողակ երկիր էր» ռուսների համար, գրում է apsny.ge-ն:

Նախկին նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի կարողացել համակերպվել հարևան պետության հաջողություններին, ինչն էլ հենց պատերազմի պատճառ է դարձել:

«Նրանց ետնաբակում հանկարծ այնպիսի մի երկիր ձևավորվեց, որտեղ չկար կոռուպցիա, որտեղ առանց նավթի ու գազի որևէ պաշարների մենք քաղաքներ կառուցեցինք, որին ուղղված էր ամբողջ աշխարհի ուշադրությունը, որտեղ ժամանեց ԱՄՆ նախագահն ու պարեց, որտեղ գեղեցիկ պատկերներ կային և այլն: Ռուսաստանում մեզ չներեցին մեր հաջողությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահի զրուցակցի այն հարցին, թե արդյոք անձնական գործոնը պատերազմի պատճառների շարքում որևէ դեր է խաղացել, Սաակաշվիլին պատասխանել է. «Ես նախագահ Պուտինի հետ իրավահավասար, սակայն շատ քաղաքավարի հարաբերություններ եմ ունեցել: Նա միշտ իմ նկատմամբ որոշակի համակրանք է տածել»:

 

Լրահոս

Դիտել ավելին