Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Հայաստան կայցելի Գերմանիայի Սահմանադրական Դատարանի նախագահը

03 Ապրիլ, 2019 16:36
Հայաստան կայցելի Գերմանիայի Սահմանադրական Դատարանի նախագահը

Ապրիլի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հրավերով, պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական Դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, Դատարանի դատավորներ, Դատարանի աշխատակազմի ղեկավարը:

Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ։

Զանգվածային լրատվության միջոցներին՝ այցի արարողակարգային լուսաբանման և այցի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք նախապես կապ հաստատել Սամանադրական Դատարանի աշխատակազմի հետ` 011-58-81-81 (180) հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին