Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի արդեն առնվազն 25 տարի»

03 Ապրիլ, 2019 12:08
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի արդեն առնվազն 25 տարի»

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատերը «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի» արտահայտությունը գործածում են «Պատերազմ է լինելու» իմաստով, կամ որպես էդ իմաստը տանող անբեկանելի տրամաբանության հիմք: Մինչդեռ, այո՝ կասկած չկա, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ արդեն առնվազն 25 տարի: Բայց դա չի նշանակում, որ «պատերազմ է լինելու», որովհետեւ ինքնին միայն Ադրբեջանի պատերազմի պատրաստվելու փաստը բավարար չէ նման եզրահանգման համար: Պատերազմն ընդհանրապես պայմանավորվում ա ավելի շատ ոչ թե ենթադրյալ շահառու կողմի պատրաստվածությամբ, այլ մյուս կողմի անպատրաստ լինելով: Ապրիլին օրինակ պատերազմ եղավ ոչ թե որովհետեւ Ադրբեջանը պատրաստվում էր դրան, այլ որովհետեւ Հայաստանը դրան պատրաստ չէր՝ թե ռազմա-տեխնիկական, թե քաղաքական առումով: Ըստ այդմ բուն խնդիրը էստեղ ա՝ մենք պատրաստվում ենք, պատրաստ ենք, ռազմա-քաղաքական հավասարակշռությունը պահում ենք, թե ոչ»:  

 

Լրահոս

Դիտել ավելին