Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Համաներմամբ ազատ արձակված տղամարդը հիվանդանոցում մահացավ

03 Ապրիլ, 2019 11:51
Համաներմամբ ազատ արձակված տղամարդը հիվանդանոցում մահացավ

Մարտի 30-ին, ժամը 23․45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը Պարոնյան փողոցից մի տղամարդու է տեղափոխել հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր «ալկոհոլային ինտոկսիկացիա»։ Տղամարդու մարմնին նաև վնասվածքներ էին հայտնաբերվել։ Համաներմամբ ազատ արձակված 33-ամյա Կարեն Ավետիսյանը ապրիլի 1-ին գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացավ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ մահացած տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու օրը վիճել էր Երևանի բնակիչներ 35-ամյա Վազգեն Գևորգյանի և 33-ամյա Արսեն Օհանյանի հետ։ Նախնական տվյալներով՝ այդ ընթացքում էլ վերջիններս հարվածներ էին հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 

Կենտրոնականի ոստիկանները Վազգեն Գևորգյանին հայտնաբերեցին ապրիլի 1-ին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Ապրիլի 2-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև Արսեն Օհանյանը։ 

Նրանք և ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել են տարածքային նախաքննական մարմնին։ 

Վազգեն Գևորգյանն ու Արսեն Օհանյանը ձերբակալվել են։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին