Կարևոր իրադարձություններ

Ո՞ր օլիգարխներն են մուծվել և անարգել վերադարձել Հայաստան. «Ժամանակ»

03 Ապրիլ, 2019 11:25
Ո՞ր օլիգարխներն են մուծվել և անարգել վերադարձել Հայաստան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախկին իշխանության հետ սերտ առնչություններ ունեցող օլիգարխներից մի քանիսը, այդ թվում՝ Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Սամվել Ալեքսանյանը մի շրջանակում հայտարարել են, որ տարբեր քրեական գործերով իրենք վճարել են իրենցից ակնկալվող գումարը և հիմա կարող են անարգել վերադառնալ Հայաստան ու զբաղվել իրենց բիզնեսներով:

Թավշյա հեղափոխությունից հետո օլիգարխների մի մասը մեկնեց Հայաստանից՝ մտավախություն ունենալով, որ իրենց նկատմամբ կարող են հարուցվել քրեական գործեր, և իրենք, հնարավոր է, հայտնվեն ազատազրկման վայրերում, սակայն այս պահին նրանցից շատերը վերադարձել են Հայաստան, և շատ քչերն են, որ դեռ չեն կարողացել հաշտության եզրեր գտնել նոր իշխանությունների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


 

Լրահոս

Դիտել ավելին