Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիրը. «Փաստ»

03 Ապրիլ, 2019 09:43
Արմեն Սարգսյանը ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիրը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել է մարտի 28-ին:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախագահը չի հայտարարագրել ո՛չ անշարժ եւ ո՛չ էլ շարժական որեւէ գույք: Նա հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի վերաբերյալ:

Նախագահի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 5 500 000 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցը նվազել է՝ կազմելով 5 400 000 եվրո: ՀՀ նախագահի եկամուտը 2018թ. հարկային տարում գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 8 379 608 ՀՀ դրամ:

Հավելենք, որ Ա. Սարգսյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրում առկա դրամական միջոցների վերաբերյալ տվյալներն էապես չեն տարբերվում 2018թ. տարեկան հայտարարագրից: 2017թ. հարկային տարվա սկզբում դրամական միջոցը կազմել է 5 700 000 եվրո: Իսկ 2016թ. հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցն ավելի մեծ թիվ է կազմել՝ 6 150 000 եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

 

Լրահոս

Դիտել ավելին