Կարևոր իրադարձություններ

Մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի շեմը. «Ժամանակ»

03 Ապրիլ, 2019 08:11
Մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի շեմը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչեւ տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը:

Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի եւ բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտվել կառավարությունը՝ մեծացնելով բյուջետային մուտքերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ այս տարվա բյուջետային մուտքերը կարող են 40 մլրդ դրամով գերազանցել բյուջեով նախատեսվածը, եւ ըստ ամենայնի՝ նման տպավորիչ արդյունքն ապահովվելու է գնաճի հաշվին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին